Հնդկաստանում ամուսնացած Սիլվի Բարկովայի չքնաղ կերպարները

Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Սիլվին ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Մումբայում․ամուսնությունից հետո Սիլվին Հնդկաստանում է ապրում։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Սիլվին սպիտակ տոպ էր կրում, որը համադրել էր մուգ գույնի տաբատի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Դու գաղտնի չես սիրում ինձ, ես բացահայտորեն չեմ մտահոգվում»,- հրապարակումը մակագրել էր նա։ Հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին ուղղել․ «Սիրուն»։