Էրդողանը բառաչեց՝ Մոսկվան արձագանքեց

Ռուս գրող և հաղորդավար, «РЕН ТВ» հեռուստաընկերության վավերագրական և հրապարակախոսական նախագծերի մասով գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Պրոկոպենկոն անդրադառնալով Ռուսաստանից Թուրքիա ուղևորությունների հերթական չեղարկմանը՝ ներկայացրել է այդ որոշման իրական պատճառը։

«Մենք նորից չենք մեկնելու Թուրքիա, և դա արդեն ազգային նշшնակության խնդիր է: Ամեն ինչ շատ լուրջ է: Թող հայտնի լինի բոլորիս, որ ավելի քան կես միլիոն ռուսների չվերթները դեպի Թուրքիա չեղյալ հայտարարվեցին, իսկ դա նշանակում է 32 միլիարդ ռուբլի այլևս չի մտնի թուրքական հյուրանոցներ: Սակայն, կարևորը փողը չէ՝ կարևորը տրամադրությունն է: Ճիշտ է, Թուրքիան թռիչքների չեղարկումը հիմնավորում է կորոնավիրուսով, սակայն պատճառը դա չէ՝ պատճառը Ղրիմն է…

Էրդողանը հերթական անգամ բառաչեց Զելենսկուն, որ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային, իսկ հաջորդ առավոտյան ՌԴ իշխանությունները որոշեցին, որ Թուրքիայում վիրուսը շատացել է, ու մենք այլևս ոչ մի տեղ չենք գնալու։ Եվ ինչն է հետաքրքիր՝ սա առաջին անգամը չէ, որ չենք գնալու։ Ամեն անգամ արձակուրդների շեմին ինչ-որ բան կգտնվի։ Թուրքերը կխոցեն ռուսական ինքնաթիռը, իսկ оդաչուին օդում կnչնչացնեն։ Սիրիայում թուրքերի հետ ինչ-որ հաշիվներ կմաքրեն։ Թուրքերը կմիջամտեն Ղարաբաղում պատերազմին։ Բայց, չէ՞ որ թուրքերն, ըստ էության, չեն թաքցնում իրենց ծրագրերը՝ ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Ղրիմում, ո՛չ Կովկասում։ Թուրքիան Ռուսաստանը համարում է տարածք՝ առաջնորդվելով «եղել է քոնը՝ կդառնա մերը» սկզբունքով։ Իսկ մենք բոլորս գնում և գնում ենք Թուրքիա՝ ասես մեր ուղեղը խանգարված լինի»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Ի. Պրոկոպենկոն: