Թուրքիայում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ժամանակ Հայաստանի մասին 4000 դոլարանոց հարց է հնչել. մասնակիցը ընտրել է…

Մոտ 4 հազար դոլար վաստակելու հնարավորությունից է զրկվել Թուրքիայում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին ներկայացած մասնակիցը, որը ճիշտ չի կողմնորոշվել Հայաստանի վերաբերյալ հարցին պատասխանելիս։

Խաղը վարող թուրք հայտնի դերասան և հաղորդավար Մուրաթ Յըլդըրըմի այն հարցին, թե նշված երկրներից որի հետ Թուրքիան ունի ամենաերկար ցամաքային սահմանը՝ մասնակիցը սխալ պատասխան է տվել։ Նա պետք է ընտրեր Հայաստան, Վրաստան, Հունաստան և Բուլղարիա տարբերակներից։

Խաղացողն օգտվել է հուշման՝ 50/50 տարբերակից և էկրանին մնացած «Հայաստան» և «Բուլղարիա» պատասխաններից ընտրել վերջինը։ Այնինչ՝ Թուրքիան ամենաերկար ցամաքային սահմանն ունի Հայաստանի հետ։ Հայ-թուրքական սահմանի երկարությունը 328 կիլոմետր է։