Բոլորը վստահ են, որ «թավշյա հեղափոխություններն» իրագործում է արևմուտքը, բայց չգիտես ինչու հողերն անցնում են ռուսներին

Ղազախստանում ծավալվող իրադարձությունների և թավշյա հեղափոխությունների հեղինակների վերաբերյալ ուշագրավ դիտարկում է ներկայացրել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Բոլոր այն պետությունները, որտեղ «հեղափոխություն» է եղել, կորցրել են իրենց հողերի մի մասը:

Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ բոլորը վստահ են, որ «գունավոր (թավշյա) հեղափոխություններն» իրագործում է արևմուտքը, բայց չգիտես ինչու հողերն անցնում է ռուսներին: Ի դեպ, Ղազախստանը բացառություն չի լինելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կ. Քոչարյանը։