2022 թվականին ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին

Տարվա խորհրդանիշ Կապույտ ջրային վագրը նոր իրադարձություններ է պատրաստել չինական հորոսկոպի «եղբայրներից» յուրաքանչյուրի համար։

ԱՌՆԵՏԻ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Ծննդյան տարեթվերը՝ 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008։

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար սխրագործությունների և նոր հույսերի ժամանակ է սկսվում: Նրանք կկարողանան նոր նախագծեր սկսել և անպայման կհասնեն իրենց նպատակին։ Ձեզ սպասվում է նոր հնարավորությունների և դրանց իրագործման հրաշալի տարի։ 2022-ին Առնետները հնարավորություն կունենան կարգավորել անձնական կյանքը, օրինականացնել հարաբերություններն ու երեխաներ ունենալ։

ՑՈՒԼԻ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Ծննդյան տարեթվերը՝ 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021։

Աստղացույցը հուշում է, որ 2022-ին Ցուլը ֆինանսական հաջողություն կունենա։

Դուք կարող եք ֆինանսական շահույթի նոր մակարդակի հասնել։ Ձեր ցանկացած նախագիծ շատ մեծ հավանականությամբ հաջող կլինի։ Այս տարի Ցուլին սպասվում են հաճելի փոփոխություններ՝ լինեն դրանք խոշոր գնումներ կամ երկար սպասված ճամփորդություն: Անձնական կյանքում նրանք նոր մակարդակի կհասնեն. շատերը կգտնեն երկրորդ կեսին։

ՎԱԳՐԻ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Ծննդյան տարեթվերը՝ 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010։

2022-ին Վագրերը հայտնի կդառնան։ Դրա համար «վայրի կատուները» պետք է վճռականորեն գործեն: Կտրուկ կաճի ձեզնով հիացող մարդկանց թիվը։ Սակայն, ժողովրդական ճանաչման հասնելու հարցում կարող են խանգարել մրցակիցները։ Չարից պաշտպանվելու համար պետք է աջակցություն ստանալ:

ՃԱԳԱՐԻ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Ծննդյան տարեթվերը՝ 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011։

2022-ը Ճագարի համար կլինի փոփոխությունների տարի: Չինական հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչները ճակատագրական որոշումներ կկայացնեն։ Փոփոխություններին դիմանալու համար Ճագարներին անհրաժեշտ է շրջապատողների աջակցությունը։ Եթե ստանաք ընկերների կամ համախոհների աջակցությունը, ապա տարին ձեզ համար առավել նպաստավոր կլինի։ Նա, ով իրեն կշրջապատի հարազատներով, ընկերներով և համախոհներով՝ ավելի ուժեղ կլինի և կդիմանա 2022-ի մարտահրավերներին։

ՎԻՇԱՊԻ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Ծննդյան տարեթվերը՝ 1928, 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012։

Վիշապների համար անակնկալներով և փոփոխություններով լի տարի կլինի։ Նրանք պետք է խնայեն ուժերը և զբաղվեն իրենց առողջությամբ։ Օգտակար կլինի բժշկական հետազոտություն անցնելը։ Փորձեք ասեղնաբուժություն, այցելեք ատամնաբույժի և կոսմետոլոգի։ Ամրապնդելով կենսունակությունը՝ Վիշապները կիրագործեն գալիք տարվա ներուժը և կզբաղվեն հետաքրքիր նախագծերով:

ՕՁԻ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Ծննդյան տարեթվերը՝ 1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013։

Օձի տարում ծնվածները կցանկանան միայնակ մնալ և կիրականացնեն ծրագրեր, որոնք ժամանակ են պահանջում: Համառ ու աշխատասեր Օձերը լավ արդյունքների կհասնեն։ Իսկը ժամանակն է զբաղվել գիրք, ատենախոսություն գրելով, որը վաղուց էիք ցանկանում անել։ Զբաղվեք ստեղծագործական աշխատանքով, որը պահանջում է ինքնամփոփություն և ուշադրության կենտրոնացում։ Աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել սեփական սովորություններին, զբաղվել առողջությամբ, դիետա պահել։

ՁԻՈՒ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Ծննդյան տարեթվերը՝ 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014։

Տարին շատ նորություններ կբերի Ձիերին։ Նշանի ներկայացուցիչները ստիպված կլինեն լուծել աշխատանքին առնչվող հարցերը՝ կապված նոր պաշտոնի անցնելու կամ աշխատավայրը փոխելու հետ։ Կլինի տեղեկատվության ստացման և նոր գործողությունների ու նախագծերի մեկնարկի տարի։ 2022-ին եղեք վճռական և դինամիկ։ Դուք կհասնեք հաջողության։

ԱՅԾԻ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Ծննդյան տարեթվերը՝ 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015։

Այս տարի Այծը թիրախներ կսահմանի և դրանք կդասավորի ըստ առաջնահերթության։ Ձեզ սպասում են նոր ծանոթություններ։ Իգական սեռի ներկայացուցիչները կյանքի ուղեկից կգտնեն, իսկ արական սեռի ներկայացուցիչները՝ հավատարիմ ընկեր։ Հնարավոր է նաև համացանցում տղամարդու կամ այլ հավատքի ու ազգության տղամարդու հետ ծանոթություն։ Օտարերկրացու հետ ծանոթությունը բարենպաստ և օգտակար կլինի Այծի համար։

ԿԱՊԻԿԻ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Ծննդյան տարեթվերը՝ 1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016։

Կապիկի տարում ծնվածների համար տարին ակտիվ և հետաքրքիր կլինի: Սոցիալական կարգավիճակի փոփոխությունները կհանգեցնեն եկամուտների ավելացմանը։ Պետք է հիշել, որ հարստանալու համար անհրաժեշտ է ճիշտ մոտեցում դրսևորել։ Դուք կարող եք կարգավորել ձեր ֆինանսները։ Կփոխվի նշանի ներկայացուցիչների շրջապատը։ Պետք է ուշադիր լինեք ընկերների և հարազատների նկատմամբ։

ԱՔԱՂԱՂԻ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Ծննդյան տարեթվերը՝ 1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017։

Աքաղաղի տարում ծնված մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն ֆիզիկական և հոգեկան առողջությանը։ Եթե ծրագրում եք լուրջ վիրահատություն, ապա ընտրեք հաջողակ օր։ Կարող եք զբաղվել ասեղնաբուժությամբ, ներարկումներ ընդունել, այցելել ատամնաբույժի, ընդունել վիտամիններ և օրգանիզմի ամբողջական զննում անցնել։ Վերանայեք ձեզ շրջապատողների հետ հարաբերությունները՝ ազատվեք այն մարդկանցից, ովքեր բացասական հույզեր են հաղորդում ձեզ։

ՇԱՆ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Ծննդյան տարեթվերը՝ 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018։

Նշանի ներկայացուցիչների առողջությունն այս տարի պինդ կլինի։ Ժամանակն է զբաղվել կարիերայով՝ առաջ մղել բիզնեսը կամ աշխատանքային նախագծեր։ Այդ հարցում ձեզ կօգնի թեթևությունը, անկաշկանդությունը և… թեթևամտությունը։ Աստղերը խոստանում են խոշոր գնումներ, որոնք միայն կբարելավեն ձեր ֆինանսական վիճակը։ Այս տարի նշանի ներկայացուցիչները ձեռք կբերեն անշարժ գույք կամ ավտոմեքենա։

ԽՈԶԻ ՏԱՐՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐ

Ծննդյան տարեթվերը՝ 1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019։

Այս նշանի ներկայացուցիչներին աստղերը հաջողություն են խոստանում կարիերայում։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է գործել վճռականորեն։ Հատուկ արդյունքների կհասնեն նրանք, ովքեր աշխատում են խորհրդատվության ոլորտում՝ բժիշկները, հոգեբանները և այլն։ Եթե մտածում էիք առանձին գործունեություն ծավալելու մասին, ապա 2022 թվականը ձեզ հիանալի հնարավորություն կընձեռի ներկայանալու նոր ձևաչափով։ Խոզերը կարող են իրենց ուժերը փորձել նոր ոլորտում: Տարին հարուստ կլինի իրադարձություններով և նախաձեռնություններով։