Աղոթում եմ, որ անհետ կորածները գտնվեն ու վերադառնան իրենց տուն․ Գարիկ Պապոյանը ցավակցել է «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հարազատներին

Դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանը Ինստագրամի իր էջում ցավակցություն է հայտնել երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից զոհվածների ընտանիքներին։

«Խորապես ցավակցում եմ ընտանիքներին, ովքեր հարազատ կորցրին այս անսպասելի և աննկարագրելի աղետում․․․

 

Մեծ հույս ունեմ ու սրտով աղոթում եմ, որ անհետ կորածները ողջ են, կգտնվեն ու կվերադառնան իրենց տուն․․․»,-գրել է նա։

Նշենք, որ երեկվա պայթյունի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 7 քաղաքացի, մոտ 2 տասնյակ մարդ անհետ կորած է համարվում։