ՇՏԱՊ. ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարը. նոր մանրամասներ

Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ-ից։

«Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից կորուստներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները լարվածության հետագա սրացում թույլ չտալու և իրավիճակի կայունացման ուղղությամբ», — ասված է հաղորդագրության մեջ։