Տավուշում կուտակումներ են․ իրավիճակը լուրջ է

«Հրապարակի» տեղեկություններով՝ Տավուշի սահմանին կուտակումներ են, ադրբեջանական ուժերը զորք ու տեխնիկա են կուտակել։ Կուտակումներ կան մարզի տարբեր հատվածներում, օրինակ Այգեպարի մոտ գտնվող նախկին օդանավակայանի հատվածում, որտեղ տևական ժամանակ է ակտիվ շինարարություն է ընթանում, բնակիչների պնդմամբ օդանավակայանի տարծքում՝ ռուսական ռազմաբազա է լինելու։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ տեսանելի են տասնյակ տանկեր, զորք։ Կայքը կապ է հաստատելով Բերդի համայնքապետարան:

Ասել են, որ կմիացնեն, սակայն միացրել են համայնքապետարանի մեկ այլ ներկայացուցչի հետ, որը դիտարկումներին ի պատասխան ասել է․ «Նախ ես պրն Մանուչարյանը չեմ։ Իսկ ձեր հարցերի մասով դիմեք Պաշտպանության նախարարությանը։ Այո, դիմեք ՊՆ-ին, զբաղված եմ»։

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն էլ խուսափելով հարցերի բանավոր պատասխանից՝ գրավոր հարցում է պահանջել։