Ինչ սև կատու անցավ Սոնա Ռուբենյանի և Ալեքսանյանների միջև, ինչո՞ւ Սոնան չգնաց նրանց հարսանիքին. ԲԱՑԱՌԻԿ

Չկա մեկն ով չգիտի, որ վերջերս տեղի ունեցավ գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսին Ալեքսանյանի հարսանյաց հանդեսը։ Փեսացուն Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է։ Գործարարի ընտանիքը պատրաստել էր գերշքեղ երեկո «Դվին» հոլում:

Բոլորը գիտեն, որ ընտանիքը մոտ էր երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ։ Սոնայի քույրը՝ Ալեքսանյանի քրոջ հարսն է, ով պատրաստվում է 3-րդ երեխան ունենալ։ Սակայն մեր աչքից չի վրիպել, որ Սոնան ներկա չի եղել հարսանիքին։ Ինչպես բլորն էին սպասում՝նա պետք է Գարիկի հետ գար և ելույթ ունենար, ինչպես Ալեքսանյանենց բոլոր առիթներին։ Սակայն այս անգամ Սոնան ներկա չէր։ Ավելին՝ շատերն էին հրապարակում Լուսինի նկարն ու գրում շնորհավորանքներ, սակայն Սոնան նույնիսկ չշնորհավորեց Լուսին Ալեքսանյանին։

Թե ինչ սև կատու անցավ նրանց մեջ, մեզ դեևս հայտնի չէ, բաայց փաստը, ինչ խոսք, անհերքելի է։

Հավելենք, որ երեկոյին ներկա էին և՛ ներկա, և՛  նախկին իշխանական դեմքեր: Ներկա էին նաև շոուբիզնեսյան մի շարք ներկայացուցիչներ: Երեկոյի հատուկ հյուրերը Ֆիլիպ Կիրկորովն ու Սոսո Պավլիաշվիլին էին:

Բացի այդ ելույթ են ունեցել Հռիփսիմե Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը, Արփին և Միհրանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Սարթ Թովմասյանը, Թաթա Սիմոնյանը և այլք: