Երբեմնի տղայի կերպարով ներկայացող Անի Երանյանից ոչինչ չի մնացել. կապշեք, երբ տեսնեք նրա նոր լուսանկարները

Դերասանուհի Անի Երանյանը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե որքան է գեղեցկացել վերջինս: Նա բավականին կանացի և նուրբ տեսք ունի: Հիշեցնենք, որ կար ժամանակ, երբ Անին գնաց կտրուկ քայլի, փոխեց ոճն ու կտրեց մազերը: Այդ ժամանակ շատերն էին նրան նմանեցնում իր նախկին սիրելիին` Մովսես Երեմյանին:

Նշենք, որ վերջին շրջանում համացանցում բուռն քննարկվում է դերասանուհի Անի Երանյանի եւ հաղորդավար Մհեր Բաղդասարյանի հավանական սիրավեպը: Անին և Մհերը շարունակում են այնպիսի լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել, որոնք խոսում են ավելի շատ բուռն սիրո, քան ընկերության մասին։

Նրանք հանդես եկան բավական մտերմիկ ֆոտոշարքով, ինչից հետո համացանցի օգտատերերի մոտ տպավորություն է, որ զույգը միասին է։ Բացի այդ Մհերն իր «Տետ ա տետ» հաղորդման երեկույթի ժամանակ համբուրել էր Անիին և պարել նրա հետ։ Այս ամենը ասեկոսեների առիթ էր տվել։