Ինչպես արագ նիհարել, կարգավորել աղիների աշխատանքն ու ազատվել մարսողության խանգարումից. 4 բնական դեղամիջոցի բաղադրատոմս

Մարսելախանգարումն ու փորլուծությունը կարող են բավական տհաճ «անակնկալ» դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են ազատվել նման խնդիրներից առաջին իսկ ախտանշանի դեպքում: Նման խնդիրները կարող են բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա, ուստի հարկավոր է հնարավորինս շուտ ազատվել խնդրից ու կարգավորել աղիների աշխատանքը, ինչը, սակայն, ոչ միշտ է հեշտությամբ ստացվում:

Սովորաբար փորլուծությունից և մարսողական համակարգի աշխատանքի խանգարման այլ տհաճ դրսևորումներից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ դեղամիջոցներ ընդունել, սակայն դրանք կարող են բազմաթիվ կողմնակի բարդություններ առաջացնել՝ միաժամանակ չազատելով հիմնական խնդրից: Բարեբախտաբար կան նաև շատ արդյունավետ ու ավելի հասանելի ժողովրդական միջոցներ, որոնք, ի տարբերություն դեղատներում վաճառվող դեղորայքի, չեն պարունակում վնասակար քիմիական տարրեր և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի արդյունավետ ու հասանելի ժողովրդական բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել աղիների աշխատանքն ու ազատվել փորլուծությունից:

1 թեյի գդալ երիտասարդ կաղնու կեղևին ավելացնել երկու բաժակ եռման ջուր, դնել կրակին ու եռացնել 10 րոպե, այնուհետև թողնել 3 ժամ թրմվի։ Ստացված եփուկը հարկավոր է ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ 1/2 բաժակ։
Սամիթի սերմերը մանրացնել ու փոշի դարձնել, այնուհետև ստացված փոշու 1/2 թեյի գդալին ավելացնել մի բաժակ կաթ, դնել թույլ կրակին ու եփել 2-3 րոպե։ Թողնել ըմպելիքը սառչի և ընդունել օրական 3-4 անգամ։

2 ճաշի գդալ բալի տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին ու եփել 15 րոպե, որից հետո թրմել ևս 45 րոպե։ Ստացված թուրմը բաժանել երկու մասի և խմել օրվա ընթացքում։

2 ճաշի գդալ հապալասի չորացրած հատապտուղներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել կես ժամ և խմել։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ մասողության խանգարումն ու փորլուծությունը կարող են պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խանգարման առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: