Նոր տվյալներ սահմանից, ի՞նչ է կատարվում այս պահին

«Գիշերը խաղաղ է անցել, կրակոցներ չեն եղել», — այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս խոշորացված համայնքի Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Երանոսյանի խոսքով վերջին անգամ կրակոցներ եղել են երեկոյան ժամը 8-ի սահմաններում։

Հարցին՝ դիրքային փոփոխություն եղե՞լ է՝ Երանոսյանը պատասխանեց. «Ոչ, որևէ տեղաշարժ չի եղել, մեր տղաները ամուր կանգնած են իրենց տեղում»։ Անդրադառնալով վիրավորների վիճակին նա նշեց, որ թեև և միջին ծանրության վնասվածքներ են, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։