Exclusive. «Ադրբեջանցիների համար սա լավ հարված է». Արա Գևորգյանը՝ ադրբեջանցիներին հաղթելու և տարիների վեճի պատճառի մասին (Տեսանյութ)

Երեկվանից համացանցում տեղեկություն է տարածվել, որ կոմպոզիտոր Արա Գևորգյանը շահել է դատը և Ադրբեջանը ընդունել է, որ «Արցախ» ստեղծագործության հեղինակային իրավունքները պատկանում են կոմպոզիտորին։

Լուրը ճշտելու նպատակով Starnews.am-ը զրուցեց Արա Գևորգյանի հետ․

«Այս լուրը իրականությանը չի համապատասխանում, բայց այնքան էլ հեռու չէ իրականությունից, որովհետև դատավարությանը պատրաստվում էինք պատերազմից առաջ, իսկ այն փաստաբանը, ով պետք է զբաղվեր այդ գործընթացով, հիմա զբաղված է գերիների վերադարձով»։

Կոմպոզիտորը չի հասկանում՝ ով և ինչ նպատակով է բարձրացնում այս աղմուկը, բայց չի ժխտում, ամեն դեպքում ադրբեջանցիների համար սա լավ հարված կլինի։

Արա Գևորգյանի և ադրբեջանցի կոմպոզիտոր Ֆիքրեթ Ամիրովի միջև տարաձայնությունը 14 տարվա պատմություն ունի, բայց բոլոր փաստերով կոմպոզիտորն ապացուցել է, որ «Արցախ»-ն իրեն է պատկանում։

«Ես հասա նրան, որ Ֆիքրեթ Ամիրովի տղան, ով, բարեբախաբար երաժիշտ է, ասաց, որ իր հայրը չի գրել այդ ստեղծագործությունը և նա բարձրաձայնեց դրա մասին։ Հերքում էր անգամ Բաքվի կոնսերվատորիայի ռեկտորը»։

1997 թվականին, երբ կոմպոզիտորը վերջացրեց «Արցախ» ստեղծագործությունը, մեկ տարի անց՝ հեղինակային իրավունքերը պաշտպանելուց հետո, այն ներկայացրել է թե՛ հայրենիքում և՛ թե դրա սահմաներից դուրս։ Ասում է, որ այդ տարիների ընթացքում ոչ մի ադրբեջանցի չի հայտարարել, որ ստեղծագործությունը գողացված է․

«Երբ մարմնամարզուհի Դինարա Գիմատովան ներկայացրեց իր համարը իմ ստեղծագործության տակ և վերջում էլ գրեց, որ երաժշտության հեղինակը ես եմ, այդ ժամանակ սկսվեցին պատմությունները։ Ադրբեջանցիները, փորձելով փրկել իրենց հայրենակցին խայտառակությունից, ասացին, որ ես գողացել եմ այս ստեղծագործությունը»։

Կոմպոզիտորի պնդում է՝ ադրբեջանական կողմը ոչ մի շանս չունի դատավարությունը հաղթելու, քանի որ բոլոր ապացուցող փաստերն իր մոտ են։

Նյութի աղբյուրը՝ Starnews.am