Սիրո քաղաք… Միայն տեսնեք՝ ինչ ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել Սիրուշոն Փարիզից (Տեսանյութ)

Օրերս Սիրուշոյի 35-ամյակն էր: Երգչուհին, ով գործնական նպատակներով մեկնել էր Մոսկվա, հենց այնտեղ էր տոնել էր իր տարեդարձը:

Այս օրերին Սիրուշոն Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում է, որտեղից պարբերաբար հրապարակումներ է անում: Նա ինստագրամյան իր էջում մի զույգի ռոմանտիկ հոլովակ է ներկայացրել Փարիզի փողոցներից մեկից:

«Սիրո քաղաք»,- գրել է Սիրուշոն:

Բացի դրանից՝ սթորի հատվածում Սիրուշոն նաև արխիվային լուսանկարներ է հրապարակել Փարիզից:

Հիշեցնենք, որ երգչուհին տարեսկզբին գրառում էր աել՝ ամփոփելով 2021 թվականը.

«Այս տարին հերթական անգամ եկավ ապացուցելու, որ անկախ ամենինչից պետք է աշխատել, չհանձնվել, ելքեր ու լուծումներ գտնել, արդար ու ազնիվ լինել, նախ ինքդ քո առջև հետո շրջապատիդ, որպեսզի կարողանաս ստեղծել այն, ինչ ոչ ոք չի կարող տանել քեզնից: Սկսում ենք նոր տարին»: