Հայ հայտնիներ, ովքեր չեն կարողանում ապրել առանց ֆոտոշոփի (Լուսանկար, տեսանյութ)

Պլաստիկ վիրահատություններն ու էսթետիկ միջամտությունները դարձել են սովորական երևույթ: Հայկական շոու բիզնեսի կին ներկայացուցիչները ևս անմասն չեն մնում նման միջամտություններից: Սակայն մեր օրերում դրանց փոխարինելու են եկել ինստագրամյան ֆիլտրերն ու ամենազոր ֆոտոշոփը: Armlady.am-ն այս անգամ առանձնացրել է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր գրեթե միշտ դիմում են ֆոտոշոփի օգնությանն ու սոցիալական հարթակներում ներկայանում այնպիսի արտաքինով, որը չի համապատասխանում իրենց իրական տեսքին:

Դիանա Գրիգորյան

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը վերջին շրջանում շատ ակտիվ է ինստագրամյան հարթակում:

Նա շատ հաճախ է լուսանկարներ հրապարակում, որոնցում ակնհայտորեն չարաշահում է ֆոտոշոփը:

Բավական է պարզապես համեմատել նրա նկարներն ու հասկանալ, որ սցենարիստն իր ֆոտոշոփած լուսանկարներում բոլորովին այլ տեսք ունի:

Նշենք նաև, որ Դիանան հազվադեպ, բայց նաև առանց ֆոտոշոփի լուսանկարներ է հրապարակում՝ երևի թեե հասկանալով, որ իր ֆոտոշոփած նկարների պատճառով մարդիկ կարող են մոռանալ իր իսկական դեմքը:

Լիլու

Երգչուհի Լիլուն նույնպես դասվում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչների շարքին, ովքեր գերի են դարձել ֆոտոշոփին:

Երգչուհին ինստագրամյան իր էջում այնպիսի ֆոտոշոփած լուսանկարներ է հրապարակում, որոնցում դժվար է ճանաչել երգչուհուն, քանի որ Լիլիու հետ լուսանկարի աղջիկը բոլորովին կապ չունի:

Լիլուի դեպքում այս ամենը, թերևս, ավել ծիծաղելի է, քանի որ իր տեսահոլովակներում երգչուհին ակնհայտորեն այլ արտաքին ունի:

Լուիզա Ներսիսյան

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը միշտ աչքի է ընկել իր երիատասարդ ու գրավիչ տեսքով:

Վերջերս էլ պարզ դարձավ, որ դերասանուհին մեծացրել է կրծքերը:

Սակայն արտաքինն իդելական դարձնելու նպատակով Լուիզան հաճախ է դիմում ֆոտոշոփի օգնությանը, որի շնորհիվ դառնում է կատարյալ:

Թեև չենք կարող հերքել, որ դերասանուհին բավական խնամված տեսք ունի, սակայն նրա լուսանկարների կինը բոլորովին կապ չունի իր հետ:

Հռիփսիմե Հակոբյան

Հռիփսիմե Հակոբյանին կարելի է համարել ֆոտոշոփի և ինստագրամյան ֆիլտրերի «զոհը»:

Երգչուհին ոչ միան չարաշահում է այս ամնեը, այլև շատ հաճախ դա անում է ծիծաղելու աստիճան անբնական:

Նա ոչ միայն այլ դեմքով է ներկայանում սոցհարթակներում, այլև շատ հաճախ իր կազմվածքն է փորձում փոխել:

Երգչուհին, ով 2-րդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո, քաշի խնդիր ունի, այնպիսի լուսանկարներ է հրապարակում, որոնցում ակնհայտ է , որ ֆոտոշոփի օգնությանը դիմել է անբնական ձևով: