Հայտնի է, թե մարզական որ ֆեդերացիայի նախագահի որդու հետ է ամսուսնացել Սոնա Ռուբենյանը

Արդեն տեղեկացրել ենք, որ շաբաթ օրը երգչուհի Սոնա Ռուբենյանի և Էմիլի հարսանիքն էր։ Ստեղծվել է, կարելի է ասել, ստեղծագործական ուղղվածության ընտանիք։

Բանն այն է, որ Էմիլը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանի որդին է, ով ժամանակին զբաղվել է ձմեռային այդ մարզաձևով։ Սոնան և Էմիլը ծանոթացել են շուրջ 2 տարի առաջ։ Ըստ տեղեկությունների՝ նրանց հարսանիքը նախատեսված էր ավելի վաղ, սակայն երկրում տիրող իրավիճակից ելնելով՝ տեղի ունեցավ միայն հիմա։ Զույգն առաջին անգամ հանրությանը ներկայացել էր Արուսիկ Տիգրանյանի հարսանիքի ժամանակ։