Տեսեք, թե ինչ վիճակում է հայտնվել Կրեմլի պարիսպը

Մոսկվայում փոթորկալից քամին վնասել է Կրեմլի պատը՝ պոկելով ամրոցի «ատամներից» երեքը։

Փոթորիկը շուռ է տվել նաև վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով պարսպին ամրացված փայտամածը։ Ռևստավրացիոն աշխատանքներ են ընթանում Սպասկի և Սենատսկի աշտարակների միջև գտնվող հատվածում։ Դրանք առայժմ ընդհատված են։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Ավելի վաղ երկրի ԱԻՆ-ը տեղեկացրել էր վայրկյանում մինչև 20 մետր ուժգնությամբ քամու պոռթկումների մասին։ Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են միջադեպի տեսակադրերը։

2017 թվականին փոթորիկը մեկ այլ շինություն էր վնասել Կարմիր հրապարակում՝ պոկելով Կրեմլի տարածքում գտնվող Սենատսկի պալատի տանիքի ծածկը։ 18-րդ դարում կառուցված շենքում այժմ գտնվում է նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային նստավայրը։