Լիլիթ Հովհաննիսյանն անքուն գիշերներից հետո առաջին անգամ որդու լուսանկարն է հրապարակել

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում նորածին որդու հետ նոր լուսանկարներ է հրապարակել և գրել ․

«Կյանքիս հետ անցկացրած կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո»

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ու երգահան ՎԱհրամ Պետրոսյանի առաջնեկը ծնվել է օրեր առաջ։ Իրենց որդուն տվել են Յան անունը։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել նորաթուխ մայրիկը.

«Յան Վահրամի Պետրոսյան

Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով.

Յանը մեր ազգանունների վերջին մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։

Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։

Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առողջություն ու խաղաղություն»։