Հայաստանի զինավարժարաններից մեկում 19-ամյա զինվոր է վիրավորվել պայթյունի հետևանքով

Արտակարգ դեպք է գրանցվել ՀՀ Արմավիրի մարզում գտնվող զինավարժարաններից մեկում. 19-ամյա զինծառայող Արեգ Գ.-ն անզգուշության պատճառով առաջացած պայթյունի արդյունքում զրկվել է ձեռքի մատներից։ Այդ մասին հաղորդում է «SHAMSHYAN.com»-ը։

Նշվում է, որ այսօր առավոտյան նման վիրավորմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ, որն, ըստ նախնական տեղեկությունների, տուժել է պայթյունի հետևանքով։ Կայքի տեղեկություններով՝ նա անզգուշության պատճառով վիրավորվել է Արմավիրի մարզի պոլիգոններում։ Հաղորդվում է, որ տուժածը Լոռու մարզի բնակիչ է, ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենի զորամասում: Այս պահին երիտասարդը գտնվում է արմավիրցի բժիշկների հսկողության ներքո, սակայն հնարավոր է տեղափոխվի Երևան՝ Մուրացանի փողոցում գտնվող զինվորական հոսպիտալ։ Առայժմ, բժիշկները սպասում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատողների ժամանելուն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: