Տիգրան Կարապետյանը շտապ հոսպիտալացվել է

Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. նա տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժին։

Նրա վիճակը կայունացնելու համար բժիշկները օգտագործում են արհեստական շնչառության սարք։ 24News-ի հաղորդմամբ՝ թեպետ Կարապետիչը հաղթահարել էր կորոնավիրուսը, սակայն մեկ շաբաթ անց իրեն սկսել է շատ վատ զգալ, նրա վիճակը կտրուկ ծանրացել է, ուստի շտապ տեղափոխվել է հիվանդանոց։