Հովհաննես Բաչկովն իսկական դաս տվեց ադրբեջանցի մրցակցին. հայ բռնցքամարտիկը օլիմպիական մեդալը նվաճելու ճանшպարհին է

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը  1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել՝ հաղթելով ադրբեջանցի մրցակցին։

Մինչև 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Բաչկովը մենամարտել է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթել 4։1 հաշվով։

Օգոստոսի 3-ին կшյանալիք 1/4 եզրափակչում Եվրոպшյի կրկնակի չեմպիոնը մրցելու է Էլնուր Աբդուրաիմnվի հետ (Ուզբեկստան), որին հաղթելու դեպքում կապահովի Օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։