Մոսկվայում սպասվում են ծանր բանшկցություններ, մեր պետականությունը վտшնգվшծ է. Նաիրա Զոհրաբյան

Առաջիկայում Մոսկվայում սպասվում են բավականաչափ ծանր բանակցություններ, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց անկախ պшտգամшվոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես հիմա հասկանում եմ՝ այս արտահերթի «էքշն»-ը Քրեական օրենսգրքում փոփոխությունն է, որը ենթադրում է հայհոյանքի քրեականացում, հասկանում եմ, թե ինչի համար է արվում, որովհետև նոր խորհրդարանում հայհոյանքի պակաս չի լինելու, դա թողնում եմ մեծամասնության ու նոր ընդդիմության փոխադարձ «էքշն» կոնֆլիկտին», — ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս արտահերթ նիստից հետո պետք է հրավիրել ԱԺ ևս մեկ նիստ, հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Զինված ուժերի, Պաշտպանության նախարարության ղեկավար մարմիններին ու քննարկել ստեղծված իրավիճակը։

«Առաջիկայում սպասվում են բանակցություններ, ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ ու հետո իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր, հիմա, իսկապես, միասնական լուծումների ու թուրք-ադրբեջանական տանդեմին հակադարձելու ժամանակն է», — ասաց պատգամավորը։

Նա նշեց, թե հայհոյանքը քրեականացնելու համար դեռ ժամանակ կգնտվի։

«Մեր պետականությունը վտանգված է, սահմանները վտանգված են, ամեն օր Ադրբեջանը խախտում է գրավոր ու բանավոր բոլոր պայմանավորվածությունները», — ասաց Զոհրաբյանը։