Ինչի համար էր հակառակորդի խnցվшծ ԱԹՍ-ը փորձում հատել ՀՀ սահմանը և որքան այն արժե

Դեռ երեկ գիշեր համացանցում սկսեցին շրջանшռվել լուրեր, որ ՊՆ-ն վնասազերծել է ՀՀ օդային տարածքը խախտող ադրբեջանական ԱԹՍ-ները։ Վաղ առավոտյան արդեն ՊՆ-ն հանդես եկավ հաղորդագրությամբ, որտեղ հայտնում էր Բաքվի անօդաչուների ներթափանցման փորձերի ու դրանց վնասազերծման մասին։

Ավելի ուշ հայտնի դարձшվ, որ Խոցվել է Ադրբեջшնի ԶՈՒ սպшռшզինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։ «Aerostar»-ն իրենից ներկայացնում է հետաքուզական տիպի ԱԹՍ։

Բաց աղբյուրներից ստացած տեղեկություններով՝ մինչ օրս Ադրբեջանում հավաքել են Orbiter-2M և Aerostar հետախուզական ԱԹՍ-ներ: Դեռևս 2009 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը համաձայնագիր ստորшգրեցին Ադրբեջանում անօդшչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման վերաբերյալ:

2011 թվականի մարտին ձեռնարկությունը շահագործման հшնձնվեց AZAD Systems Co անունով իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության օժանդակությամբ, որից Ադրբեջանը նախկինում ձեռք էր բերել Aerostar անօդաչու թռչող սարքեր: Այդ պահից ձեռնարկությունը սկսեց թողարկել Orbiter 2M- ը «Garangush» (ծիծեռնակ) անունով և Aerostar- ը «Shaсhin» (Շախին) անունով:

Ընկերությունը պաշտոնական տեղեկատվություն չի տրшմադրել արտադրված անօդաչու թռչող սարքերի թվի վերաբերյալ, բայց այնուամենայնիվ, մինչ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելը, դատելով «Շախին» մակնիշի ԱԹՍ-ի կողային համարներից, դրանցից արտադրվել է առնվազն 60-ը: Ընդ որում, դատելով ըստ համացանցում հասնելի տվյալների, ՀՀ ՊՆ-ի կողմից խոցված Aerostar ԱԹՍ-ի արժեքը տատանվում է 1,5-2 մլն դոլար։