Հայ-ադրբեջանական սшհմանի ողջ երկшյնքով դիտորդնե՞ր կտեղակայվեն… Ի՞նչ նպատակ ունեն Փաշինյանն ու Պուտինը

Գործնական աշխատանք է տարվում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկի շուրջ, այսօր Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այդ գաղափարը Սյունիքի մարզում մասնակիորեն իրագործվել է, հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների հենակետեր են տեղակայված՝ ի հավելումն ծառայության այն վայրերի, որոնք ավանդաբար ռուս սահմանապահներին են վերապահվել։ Դա Իրանի և Թուրքիայի հետ սահմանն է։ Այժմ Ռուսաստանից լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում՝ անձնակազմ, որպեսզի մեր սահմանապահներին տեղակայենք այդպիսի խնդրահարույց վայրերում, մասնավորապես այն վայրերում, որտեղ ճանապարհը երկու տարածքով է անցնում», — ասել է Կոպիրկինը։

«Ինչ վերաբերվում է մյուս խնդրահարույց տարածքներին, ապա կարող եմ ասել, որ այդ խնդիրները քննարկվում են ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ։ Մենք հասկանում ենք խնդրի կարևորությունն ամբողջությամբ։ Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, բայց դա այն հարցն է, որը եռակողմ ձևաչափում հավելյալ քննարկման կարիք ունի։ Գործնական աշխատանք է տարվում», — հայտարարել է ՌԴ դեսպանը։

Նշեն, որ Փաշինյանը հայտարարել էր, որ  Ադրբեջանի ու Հայաստանի փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կшրող է լինել ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։

«ՀԱՊԿ-ի շրջանակում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ», — ասել էր նա։

Նա նաև ասել էր, որ պետք է դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումի ռիսկի։ Ընդգծել էր, որ այս թեման պատրաստվում են քննարկել ռուս գործընկերների հետ։