Աղջիկը դառնшգին արտասվող մի տղամարդու տեսավ. երբ բացեց նրա մեքենայի դուռը, զարմանքից սառեց

Այս աղջիկն ապրում է ամերիկյան մի փոքր քաղաքում, որի բնակչությունը կազմում է 45 հազար մարդ։ Մի օր աշխատանքի գնալիս քաղաքի բենզալցակայաններից մեկի մոտ նա նկատեց միջին տարիքի մի տղամարդու, ով կանգնած արտասվում էր։ Աղջիկը որոշեց մոտենալ ու իմանալ, թե ինչ է պատահել։

Դրսում -30 ջերմաստիճան էր, իսկ տղամարդն առանց տաք հագուստի էր։ Մոտենալով մեքենային՝ նա նկատեց, որ այդ հետևի նստարանիչն նստած գրկել էր երկու փոքրիկ աղջնակներին, փաթաթվել ծածկոցով։ ու լացում էր Աղջիկը սկսեց հարց ու փորձ անել, թե ինչ է եղել, իսկ նա փորձում էր թաքցնել արցունքներն ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է։ Սակայն ի վերջո խոսեց․

Պարզվեց, որ նրանք վերադառնում էին կնոջ ծնողների տնից ու ճանապարհին հայտնաբերել էին, որ գումարը կբավականացնի կամ սնունդ գնելուն, կամ բենզին լցնելուն։ Կինն ու երեխաները քաղցած էին ու գոնե մի բաժակ տաք թեյ էին ուզում, բայց եթե գնեին այդ ամենը, բենզինի գումար չէր մնա ու իրենք տուն չէին հասնի։ Ծնողների տնից դուրս գալուց առաջ նրանք հաշվարկել էին ծախսերը, բայց անսպասելի սաստիկ ցուրտ էր եղել, և դրա պատճառով բենզինը շուտ էր վերջացել, իսկ ճանապարհի ժամանակն էլ մի քանի ժամով ավելացել էր։

Իմանալով դա՝ ամերիկուհին որոշեց օգնել ընտանիքին ու վճարել նրանց բենզինի համար։ Ավելին, նա մի քիչ սնունդ գնեց։ Նաև պшրզվեց, որ նա արդեն 5-6 օր իր բեռնախցիկի մեջ մի քանի տոպրակ հին իրեր էր ման տալիս, բայց ժամանակը չէր բավականացնում, որ դրանք տանի անտունների կացարան։ Դրա համար էլ նա առաջարկեց տղամարդուն վերցնել այն ամենն, ինչն իրենք կկրեն։

Բենզшլցակայանի մյուս հաճախորդներին ևս հետաքրքրեց, թե ինչ է կատարվում։ Բոլորը հերթով մոտեցան և օգնեցին իրենց հնարավորության սահմաններում․ մեկը մի քիչ գումար տվեց, մյուսը՝ ուտելիք, մի տղամարդ նույնիսկ հանեց իր վերարկուն ու նվիրեց նրանց։

Անհույս իրավիճակում հայտնված ընտանիքը փրկվեց ու տուն հասավ՝բարի մարդկանց շնորհիվ։