Ձեզ ենք ներկայացնում իմաստունների 33 խորհուրդ, որը կփոխի կյանքի նկատմամբ ձեր պատկերացումը։
- Եթե պրոբլեմը կարելի է լուծել, ուրեմն պետք չէ դրա համար անհանգստանալ, իսկ եթե պրոբլեմն անհնար է լուծել, ապա անհшնգստանալն առավել քան անօգուտ է:
2.Մտածելով՝ համարձակվիր, համшրձակվեցիր՝ էլ մի մտածիր:
- Մի պահիր գնացողին, մի վռնդիր եկողին:
- Արագը, դա դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:
- Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամի, քան վատ մարդու ընկեր:
- Առանց հասարակ մարդկանց չեն լինում մեծագույն մարդիկ:
- Ով շատ է ուզում բարձրանալ վեր, նա կստեղծի աստիճան:
- Կինն ու ամուսինը պետք է նման լինեն աչքերին և ձեռքերին: Երբ ձեռքը ցավում է՝ աչքերը արտասվում են, իսկ երբ աչքերն արտասվում են ձեռքը մաքրում է արցունքները:
- Արևը չի ճանաչում ճշմարիտներին: Արևը չի ճանաչում ոչ ճշմարիտներին: Արևը շողում է ինչ-որ մեկին տաքացնելու առանց որևէ նպատակի: Իրեն կյանքում գտնողը նման է արևին:
- Ծովը մեծ է, քանի որ նույնիսկ փոքրիկ գետակները աջ ու ձախ չի վատնում:
- Հեռավոր ճանապարհը սկսում է մոտիկից:
- Ով խմում է՝ նա չգիտի գինու վնասակարության մասին, ով չի խմում՝ չգիտի օգտակարության մասին:
- Եթե թուրը կլյանքում նույնիսկ ընդամենը մեկ անգամ է պետք գալու, այն, միևնույնն է, պետք է կրել ամբողջ կյանքում:
- Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղներ չեն տալիս:
- Դժբախտությունը նման է քրքրված հագուստի, այն պետք է տունը թողնել:
- Երբ կա սեր, նույնիսկ ջրծաղիկի թողած սպիերն են գեղեցիկ այնպես, ինչպես ժպիտից առաջացող թշի փոսիկները:
- Ոչ ոք չի սայթաքում՝ անկողնում պառկած:
- Մեկ բարի խոսքը կարող է տաքացնել երեք ձմեռային ամիս:
- Ճանապարհ զիջիր հիմարներին և խելագարներին:
- Երբ ճյուղ ես նկարում, պետք է լսել քամու շնչառությունը:
- Յոթ անգամ ստուգիր, նախքան մարդուն կասկածելը:
- Արա ամեն ինչ՝ ինչ կարող ես, իսկ մնացածով հույսդ դիր բախտի վրա:
- Չափազանց ազնվությունը սահմանակից է հիմարությանը:
- Տանը, որտեղ ծիծաղում են, գալիս է երջանկությունը:
- Հաղթանակը բաժին է հասնում նրան, ով կես ժամ ավել կդիմանա, քան հակառակորդը:
- Պատահում է, երբ տերևը խորտակվում է, իսկ քարը լողում:
- Ժպտացող դեմքին նետ չեն արձակում:
- Սառը թեյն ու սառը բրինձը տանելի են, սակայն սառը խոսքն ու սառը հայացքը՝ անտանելի:
- 10 տարեկանում՝ հրաշք, 20-ում՝ հանճար, իսկ 30-ից հետո՝ սովորական մարդ:
- Կինը ուզենա՝ ժայռի միջով էլ կանցնի:
- Հարցնելը՝ ամոթ է մեկ րոպեյի, չիմանալն՝ ամբողջ կյանքի համար:
- Կատարյալ ծաղկամանը երբեք դուրս չի եկել վատ վարպետի ձեռքից:
- Խորը գետերը անձայն են հոսում: