Այս հրшշք բույսն ունի նիհարեցնող և բուժող ազդեցություն, եթե օգտագործեք ուտելուց անմիջшպես հետո

Պապայայի բույսը հաճախ անվանում են սեխի ծառ: Ամերիկյան հնդիկները հնագույն ժամանակներից օգտագործել են բույսից ստացված պատրաստուկները մաշկային հիվանդությունների, փորկապության և հելմինտոզի բուժման համար:

Պտուղը խորհուրդ է տրվում ուտել հղիության շրջանում, քանի որ հարուստ է օգտակար նյութերով և ունի հանգստացնող հատկություն:

Չհասունացած պտուղների կեղևից ստանում են կաթնային հյութ, որն ունի լայն կիրառում ժամանակակից ավանդական բժշկությունում` էկզեմայի և որովայնի որոշ հիվանդությունների բուժման ընթացքում։

Հյութից առանձնացրած պապաին կոչվող նյութը կիրառվում է թրոմբոզի բուժման համար: Պապաինը լայնորեն կիրառվում է մազարմատները ամրացնող և պեպենները սպիտակեցնող միջոցների արտադրությունում:

Պապաայի պտղում պարունшկվում են բույսին բնորոշ ֆերմենտներ (լիպազներ), որոնք տրոհում են սննդի հետ օրգանիզմի մեջ ներմուծվող ճարպերը (լիպիդներ) և նպաստում նյութերի փոխանակման գործընթացի արդյունավետությանը:

Պապաինը և լիպազան կորցնում են իրենց ֆերմենտատիվ ակտիվությունը ստամոքսում և աղիներում տրոհվելուց և արյան մեջ ներծծվելուց 2-3 ժամ հետո:

Պապայան պետք է ուտել անմիջապես սնվելուց առաջ: Միայն այդ դեպքում պապաինը և լիպազան կունենան օգտակար ֆերմենտատիվ ազդեցություն օրգանիզմ ներմուծող սննդամթերքի վրա:

Չորացրած պտղում պահպանվում են թարմի օգտակար հատկությունը և հրաշալի համը, չրի պահպանման ժամկետը 1-2 տարի է։

Օգտակար հատկություններ

Նպաստում է մարսողության կարգավորմանը,

կլանում և հեռացնում է թույները,

պարունակում է մեծ քանակությամբ A վիտամին (5,4 մգ 100 գ պտղամսի մեջ),

օգտակար է կանանց` դաշտանից առաջ,

ունի նիհարեցնող ազդեցություն: