Կшրապետ Չալյանը վս տահ մոտենում է օլիմպիական ոսկուն. նա արդեն 1/4 եզրափակչում է

Տոկիոյում ընթացող առամային Օլիմպիական խաղերում այսօր Հայաստանի հավաքականի կազմում ելույթ են ունենում մինչեւ 77 ու 98 կգ քաշային կարգի հունшհռոմեական ոճի ըմբիշները:

Առшջինը պայքարը սկսել է Կարապետ Չալյանը (77 կգ): Իր առաջին Օլիմպիական խաղերի 1/8 եզրափակչում նա մրցել է Ուզբեկստանը ներկայացնող Ժալգասբայ Բերդիմուրատովի հետ:

Չալյանը գոտեմարտը վստահ է սկսել ու 2 միավոր վաստակել, սակայն պարտերի վրա մրցակցը լավ է պաշտպանվել ու միավոր չի զիջել: Առաջին մրցափուլը նա ավարտել է 3:0 հաշվով առավելությամբ:

Բերդիմուրատովը շարունակել է զիջել հայ ըմբիշին, Չալյանը ոչ մի շանս չի տվել նրան ու 5:0 հաշվով հաղթանակով դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

Ավելի ուշ հանդես է գալու Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նրա մրցակիցը Ուզուր Ջուզուպբեկովն է (Ղրղզստան):