Տղաների և աղջիկների ամենաժամանակակից անունները. Վերջին տшրիներին ինչ անուններով են իրենց նnրածիններին կոչում ծնողները

2019-ից այս կողմ անվանումների ցանկը գլխավորել են Նարեն ու Դավիթը։ Միայն 2019թ.–ին 688 նորածին աղջիկ անվանակոչվել է Նարե ու 1399 տղա` Դավիթ։ Աղջիկների ամենատարածված անունների հնգյակում են Մարիան, Արփին, Եվան ու Անգելինան։

Տղաների անուններին առաջին հնգյակում են ներառվել Նարեկը, Հայկը, Մարկը ու Տիգրանն ու Դավիթը։ Հաճախ են անվանակոչում Մոնթե, Էդուարդ, Ռուբեն ու ՎԱչե անուններով։

Աղջիկների արտասահմանյան անուններից ամենատարածվածներն են Անգելինան, Էլենը, Ադրիանան, Արիшնան, Էմիլին, Մոնիկան, Լիան ու Լինան:

Ամենաքիչ տարածում ունեցող անուններն են Լուսինեն ու Նարինեն:

Հետաքրքիր է, որ Եվա անունը ներառվել է առաջին հնգյակում, իսկ նրա մի փոքր փոփոխված տարբերակը՝ Էվան, զբաղեցրել է 19-րդ տեղը: