Թուրքիան և Ադրբեջանը համատեղ թուրքական բանակ են ստեղծում, գեներալ-գնդապետն ահազանգում է՝ ինչ պետք է шնի Հայաստանն այս պահին

Հայաստանի սահմանների վրա հարձակումը պայմանավորված է հունիսին ստորագրված Շուշիի և օրերս Բաքվում ստորագրված հռչակագրերով, այս մասին հայտարարել է ՌԴ գլխավոր շտաբի նախկին բարձրաստիճան սպա, գեներալ-գնդապետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեոնիդ Իվաշովը:

Ըստ նրա՝ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են «Զանգեզուրի միջանցքը»։

Բացի այդ նրանք համատեղ թուրքական բանակ են ստեղծում։

Եթե Հայաստանում գիտակցում են վիճակի լրջությունը, ապա պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն` Ռուսաստանի հետ խորը ռազմաքաղաքական ինտեգրման ուղղությամբ։

Հայաստանի փրկությունը Արևմուտքից չէ, այլ Ռուսաստանի Դաշնությունից է։