Ապրեք 100 և ավելի տարի. Հшյտնաբերվել է կյանքի համար ամենակարևոր բանջшրեղենը

Մեծ Բրիտանիայից բժիշկ, գիտնական Ռանգան Չաթերջին The Independent-ին տված հարցազրույցում նշել է, թե որն է ամենաօգտակար մթերքը կյանքը համար: Խոսքը բրոկոլիի մասին է;

Այն նվազեցնում է քաղցկեղի որոշ տեսակների զարգացման հավանականությունը, բարելավում է սրտի աշխատանքը, նվազեցնում խոլեստերինի մակարդակը: Այն կարող է նաև բուժել աղեստամոքսային հիվանդությունները ու բարձրացնել իմունիտետը։

Գիտնականն իր հետազոտություններում հանգել է այն եզրակացությանը, որ բրոկոլին կարող է նվազեցնել հաստ աղիքի բորբոքումը և նվազեցնել հաստ աղիքի քաղցկեղի հավանականությունը։

Չաթերջիի խոսքով՝ աղիների աշխատանքը կախված է օրգանիզմի աշխատшնքից։ Նա նշել է, որ գիտական շրջանակում աղիները «երկրորդ ուղեղ» են անվանում։

Բրոկոլին պարունակում է ավելի շատ սպիտակուց, քան միսը։

Այս բանջարեղենը հարուստ է միկրոէլեմենտներով և վիտամիններով, մասնավորապես С և К:

Վիտամին A-ի պարունակությամբ գերшզանցում է կաղամբի բոլոր տեսակները։

Բրոկոլիի համային որակը և օգտակար հատկությունները պահպանելու համար այն չի կարելի երկար եփել։ Ավելի լավ է գոլորշու վրա արագ խաշել կամ թոշմեցնել։

Այս ձևով պատրաստված բրոկոլին կարելի է օգտագործել աղցանների մեջ կամ որպես միջուկ։

Աղցանների մեջ կարելի է օգտագործել նաև թարմ վիճակով։

Բրոկոլիով ստացվում են շատ նուրբ և ցածր կալորիականությամբ ապուրներ։