Բացառիկ կադրեր հարձшկմшն ենթшրկված դիրքից

«Զինուժ» մեդիան բացառիկ կադրեր է հրապարակել այսօր հարձակման ենթարկված դիրքից:

«Մարտական դիրքի անձնակազմը մարտ է վարել, մարտնչել են մինչև վերջ, պահել են հարևան դիրքը, դիրքի գրաված մատույցները, մինչև որ գումարտակն իր ուժերով կազմակերպել է հակագրոհ ու հակառակորդին կորուստներ պատճառելով՝ հետ է շպրտել նախնական դիրքեր»,- պատմել է է գումարտակի հրամանատար Վոլոդյա Սողոմոնյանը:

«Մառախուղ էր, տեսանելիություն չկար, բայց վստահ էինք, որ իրանք հետ են գնում մեր առաջխաղացումից»,-նշել է զինվորներից մեկը:

Ավելի ուշ ՊՆ-ն նոր հաղորդшգրություն է տшրածել՝ նշելով. «Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորшբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։