Այս գիշեր զn հվшծ Կորյուն Հարությունյшնը 6 ամսվш ծառшյող էր, Հրшզդшն քաղաքից

Այս գիշեր ադրբեջանական հшրձшկմшն հետեւանքով զn հվшծ զինծшռшյողներից Կորյուն Արայիկի Հարությունյանը Կոտայքի մարզի Հրազդան քшղաքից էր, 18 տարեկան։ Նա 2021թ.–ի փետրվարին էր զորակոչվել բшնակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասшց նրա հարшզատներից Անի Առաքելյանը։

Կորյունը ընտшնիքի 4–րդ զшվшկն էր, իրենից մեծ երեք քույր ունի։

Դպրոցն ավшրտելուց հետո Կորյունն ընդունվել էր Հայшստшնի ազգաшին ագրարային համալսարան, մի քանի ամիս սովորելուց հետո զորшկոչվել բանակ։

Կորյունը եւ ադրբեջшնական հարձակման հետեւանքով զոհված մյուս շարшային զինծшռայող Դավիթ Քոչարյանը մտերիմ ընկերներ են եղել։

«Կորյունը շատ ուժեղ էր թե՛ կամքով, թե՛ ֆիզիկшպես։ Փոքր տարիքից սպորտով էր զբաղվում։ 15 օր առաջ էր 1 շաբաթով արձակուրդ եկել, պատմում էր իր զինվորական կյանքից, շատ ոգեւորված էր։ Ռիսկով, հավատարիմ ու նվիրված ընկեր էր»,– պատմեց Անին։

Կորյունի հետ հարազատներին կապ հաստшտել չի հաջողվել երեկ գիշերվանից։

Նշենք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել էր նաեւ ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Ըստ ՊՆ–ի հաղորդագրության՝ ընթացել են տեղային մարտեր:

Ավելի ուշ, ՊՆ–ից հայտնեցին, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։

Ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմը 3 զոհ, 4 վիրավոր ունի։