Տեսանյութ․ Վահագն Ալեքսանյանը Ալեն Սիմոնյանին համարում էր մարմնավաճառ, այսօր ասում է՝ ԱԺ մեծարգո նախագահ

Ձեզանից որևէ մեկը չդատապարտեղ ձեր ընկերոջ երեկվա ելույթը։ Ձեր քաղաքկան ուժի ղեկավրը լրագրող է , խմբագիր է, տարիներ շարունակ լրատվական ոլորտում է եղել։ Ձեր թիմակիցը երեկ ԱԺ-ի լրագրողներին, լրագրողական հանրության մի հատվածին անվանեց վերբալ մարմնավաճառներ ու տվեց բարոյականության դասեր։ Դիմելով ՔՊ-ին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Մարդ, ով տարիներ առաջ, երբ ղեկավարում էր կուսակցություններից մեկի ֆեյք-ֆաբրիկան, մարմնավաճառ ձևակերպումը տվել էր Ալեն Սիմոնյանին, ասել էր, որ հավերժ է: Մարդը, ով իր այդ որակումից հետո այս ամբիոնից Ալեն Սիմոնյանին ասում է՝ ԱԺ մեծարգո նախագահ, այդ մարդը խոսում է բարոյականությունից»,- հավելեց Խամոյանը:

Խամոյանը դիմելով Ալեքսանյանին, ասաց․ «Դուք այս ամբիոնից պետք է ներղություն խնդրեք լրագրողներից»։

Այնուհետև պատգամավորը նկատեց․ «Հիշատակում եք հայր մերը։ Մի իշխանություն որը ամենամոլի պայքարն է մղել հայոց եկեղեցու դեմ, խոսում է հոգևորից, իսկապե՞ս։

Մանրամասն՝ տեսանյութում։