Նրա համար, ով գալիս է… Ամուսնալուծությունից հետո Գոհար Ավետիսյանը նոր կյանք է սկսում (Տեսանյութ)

Armlady.am-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս Գոհար Ավետիսյանըպաշտոնապես հաստատել էր իր ամուսնալուծության լուրը: Գոհար ինստագրամյան իր էջում լուսանկար էր հրապարակել՝ խոսելով իր ու Սերգեյի ամուսնալուծության և դրա պատճառների մասին: Գոհարը նշել է, որ անգամ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր 8 ժամ տևող վիրահատության, Սերգեյն անընդատ հեռախոսի մեջ էր: Գոհարի կյանքում բարդ փուլ է, սակայն, կարծես թե, նա գտել է իր խաղաղության իր բանաձևը:

«Քո սրտում եղած լավագույնն անցկացրու փորձությունների միջով: Եվ մթության մեջ այն կդառնա հարթ ուղի նրա համար, ով գալիս է քեզ մոտ նման բարդ ճանապարհով»,- ինստագրամյան իր էջի սթորի հատվածում գրել է Գոհարը:

Հիշեցնենք, որ խոսելով իր ու Սերգեյի ամուսնալուծության պատճառների մասին՝ Գոհարը գրել էր.
«Ես էլ այդպես չէի կարող… Ես մինչև վերջ հավատում էի, որ մեր միությունը կլինի մինչև խոր ծերություն։ Եվ հիանալի է, երբ մարդիկ ամբողջությամբ հակապատկեր են, բայց ինչպես ցույց տվեց կյանքը, առանց օգնության, սիրո, հոգատարության և քնքշության կհանգի նույնիսկ ամենավառ արևը։Դեկտեմբերն ինձ համար եղավ ամենաճակատագրական ամիսը, քանի որ ամսի 1-ից ինձ մոտ սկսվեց հետվիրահատական բարդություն։ Եվ բժիշկները տեղեկացրիմ ինձ, որ կա արյան վարակ և սեպսիս։ Դա 99% – ով մահացու ելք է ունենում. ի՞նչ էր կատարվում ինձ հետ։

Ես ամփոփումներ էի անում ու ինքս ինձ ասում, որ իմ կյանքը հրաշալի էր, բայց այսքա՞ն արագ։ Ես նույնիսկ չեմ տեսնի, թե ինչպես Գասպարը կգնա առաջին դասարան, ինչպես կսիրահարվի և կամուսնանա և դա ինձ ուժ տվեց չթուլանալու։ Ես ամփոփներ էի անում ու ինքս ինձ ասում, որ իմ կյանքը հրաշալի էր, բայց այսքա՞ն արագ։ Ես նույնիսկ չեմ տեսնի, թե ինչպես Գասպարը կգնա առաջին դասարան, ինչպես կսիրահարվի և կամուսնանա և դա ինձ ուժ տվեց չթուլանալու։

Ես բավական բաց մարդ եմ, և դուք համարյա 24/7 տեսնում եք իմ կյանքը իմ սթորիներում։ Իմ կյանքի ամենադժվար շրջանում ես ֆիզիկապես և հոգեպես մենակ էի…Դա ինձ համար վերջին կետն էր, մինչև այդ էլ դրանք շատ էին։ Ինձ համար որպես մարդու, ում համար ընտանիքն առաջնային է, մեծ կորուստ, հույսի մարում ու թևաթափ լինել էր։Ես անչափ շնորհակալ եմ Սերգեյին կյանքիս գլխավոր իմաստի՝ Գասպարչիկի համար։ Դա անխախտելի կապ է մինչև կյանքի վերջ… Բայց հետո ես մենակ եմ…»:

Հիշեցնենք, որ սա հայտնի դիմահարդարի 2-րդ ամուսնությունն էր:

Նյութի աղբյուրը՝ Armday.am