Իրականությունը երկու կողմ ունի. Ամուսնալուծությունից հետո Գոհար Ավետիսյանի ամուսինը առաջին անգամ խոսել է

Armlady.am-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս Գոհար Ավետիսյանըպաշտոնապես հաստատել էր իր ամուսնալուծության լուրը: Գոհար ինստագրամյան իր էջում լուսանկար էր հրապարակել՝ խոսելով իր ու Սերգեյի ամուսնալուծության և դրա պատճառների մասին:

Լուսանկարի մեկնաբանություններում շատեր քաջալերում էին Գոհարին՝ նշելով, որ նա դեռ կգտնի իրեն արժանի տղամարդուն ու նրա հետ երջանիկ կլինի: Գոհարին աջակցողների շարքում էր նաև հայտնի ոճաբան Սերդար Կամբարովը: Վերջինս գրել էր.
«Գոհար, ամեն ինչ լավ է լինելու: Մի մտահոգվիր: Կարևորն այն է, որ բոլորը ողջ ու առողջ են: Իսկ տղամարդ մենք կգտնենք»:

Այս միտքը, կարծես թե, հունից հանել է Գոհարի նախկին ամուսնուն՝ Սերգեյին: Վերջինս որոշել է խախտել լռությունը ու հենց Գոհարի լուսանկարի մեկնաբանություններում պատասխանել է ոճաբանին:

«Կարծու՞մ ես: Բախտդ շատ է բերել, որ մենք անձամբ ծանոթ չենք»,- գրել է Սերգեյը:

Վերջինիս գրառումից հետո Գոհարի երկրպագուները սկսել են հետաքրքրվել՝ ինչ է տեղ ունեցել իրականում: Ոմանք անգամ խնդրել են Սերգեյին վերադարձնել Գոհարին և չքանդել ընտանիքը:

«Ես պարտավոր չեմ որևէ մեկի առաջ արդարանալ: Եթե ես ցանկանամ ինչ-որ բան ասել ինչ-որ մեկին, նրա դեմքին կասեմ: Նույնն էլ պահանջում եմ իմ անձի հանդեպ: Այստեղ գրելու կարիք չկա»,- ասել է Սերգեյը՝ նշելով, որ իրականությունը միշտ 2 կողմ ունի:

Հիշեցնենք, որ խոսելով իր ու Սերգեյի ամուսնալուծության ատճառների մսին՝ Գոհարը գրել էր.
«Ես էլ այդպես չէի կարող… Ես մինչև վերջ հավատում էի, որ մեր միությունը կլինի մինչև խոր ծերություն։ Եվ հիանալի է, երբ մարդիկ ամբողջությամբ հակապատկեր են, բայց ինչպես ցույց տվեց կյանքը, առանց օգնության, սիրո, հոգատարության և քնքշության կհանգի նույնիսկ ամենավառ արևը։Դեկտեմբերն ինձ համար եղավ ամենաճակատագրական ամիսը, քանի որ ամսի 1-ից ինձ մոտ սկսվեց հետվիրահատական բարդություն։ Եվ բժիշկները տեղեկացրիմ ինձ, որ կա արյան վարակ և սեպսիս։ Դա 99% – ով մահացու ելք է ունենում. ի՞նչ էր կատարվում ինձ հետ։Ես ամփոփումներ էի անում ու ինքս ինձ ասում, որ իմ կյանքը հրաշալի էր, բայց այսքա՞ն արագ։ Ես նույնիսկ չեմ տեսնի, թե ինչպես Գասպարը կգնա առաջին դասարան, ինչպես կսիրահարվի և կամուսնանա և դա ինձ ուժ տվեց չթուլանալու։ Ես ամփոփներ էի անում ու ինքս ինձ ասում, որ իմ կյանքը հրաշալի էր, բայց այսքա՞ն արագ։ Ես նույնիսկ չեմ տեսնի, թե ինչպես Գասպարը կգնա առաջին դասարան, ինչպես կսիրահարվի և կամուսնանա և դա ինձ ուժ տվեց չթուլանալու։

Ես բավական բաց մարդ եմ, և դուք համարյա 24/7 տեսնում եք իմ կյանքը իմ սթորիներում։ Իմ կյանքի ամենադժվար շրջանում ես ֆիզիկապես և հոգեպես մենակ էի…Դա ինձ համար վերջին կետն էր, մինչև այդ էլ դրանք շատ էին։ Ինձ համար որպես մարդու, ում համար ընտանիքն առաջնային է, մեծ կորուստ, հույսի մարում ու թևաթափ լինել էր։Ես անչափ շնորհակալ եմ Սերգեյին կյանքիս գլխավոր իմաստի՝ Գասպարչիկի համար։ Դա անխախտելի կապ է մինչև կյանքի վերջ… Բայց հետո ես մենակ եմ…»:
Հիշեցնենք, որ սա հայտնի դիմահարդարի 2-րդ ամուսնությունն էր:

Նյութի աղբյուրը՝ Armlady.am: