Դդմիկով, մսով, բանջարեղենով ու թթվասերով ուտեստ, որը հիանալի տարբերակ է նաև հյուրասիրության համար

Դդմիկով, մսով, բանջարեղենով ու թթվասերով ուտեստ, որը հիանալի տարբերակ է նաև հյուրասիրության համար

Բաղադրիչներ

  • միս տավարի — 200 գր
  • սոխ — 100 գր
  • գազար — 100 գր
  • լոլիկի մածուկ — 1 ճ/գ
  • թթվասեր — 5-6 ճ/գ
  • աղ — ըստ ճաշակի
  • պղպեղ սև — ըստ ճաշակի
  • բուսայուղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Սոխը մանր կտրատում ենք, գազարը լավանում ու քերիչով անցկացնում ենք։ Սոխը մի քանի րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։ Ավելացնում ենք գազարն ու ևս 3 րոպե տապակում ենք։

Ավելացնում ենք միսը, խառնում ու մոտ 15 րոպե տապակում ենք։ Դդմիկներն անհրաժեշտության դեպքում կեղևահանում (եթե կեղևը կոշտ է) ու բաժանում ենք 3 մասի։ Թեյի գդալի օգնությամբ, հեռացնում ենք միջուկը, սակայն ոչ շատ խորը, որպեսզի ստանանք փոքրիկ բաժակներ։

Դդմիկներից մեկի միջուկը մանր կտրատում ու ավելացնում ենք մսի զանգվածին, ապա լցնում ենք լոլիկի մածուկն ու թթվասերը, համեմում ենք աղով ու պղպեղով։ Խառնում ենք ու ևս մի քանի րոպե շոգեխաշում։

Մսով լցոնված դդմիկով բաժակները դնում ենք ձևամանի մեջ։ Դդմիկները պատում ենք թթվասերով, եփում ենք 30-50 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

Մատուցում ենք տաք վիճակում։