Հրեշտակները մեզ ուղերձներ են ուղարկում 4 եղանակով, երբևէ զգացե՞լ եք

Մեր պահապան հրեշտակները մշտապես մեզ հետ են, մենք նրանցից հաղորդագրություններ ենք ստանում ամեն վայրկյան: Սակայն, հարց է, թե մենք նկատում ենք թե ոչ: Դա այն պատճառով է, որ հրեշտակների լեզուն արտասովոր է մարդկային ընկալման համար

Հրեշտակները մեզ հետ հաղորդակցվում են

Տեսիլքների միջոցով

Դրանք կարող են լինել հանկարծ աչքի առջև հայտնված պատկերներ շարժվող օբյեկտներ, առկայծող կետեր, որոնք մենք տեսնում ենք կամ արտաքին կամ ներքին տեսողությամբ: Օրինակ, մեր աչքերի առջև կարող են հայտնվել կրկնվող թվերի պատկերներ, ասենք 444 կամ 111: Հրեշտակները միշտ կարևոր ուղերձներ են հղում նաև երազների միջոցով: Դա կոչվում է պայծառատեսություն

Զգացողությունների միջոցով

Եթե հրեշտակներն օգտագործում են մեզ հետ շփման այս եղանակը, ապա մենք հանկարածակի կարող ենք ուրախության զգացում ունենալ, կամ հանկարծակի տխրել, կամ հանկարծակի մեր տրամադրությունը է կարող է բարձրանալ, կամ մարմնում հաճելի զգացողություն է առաջանում, հանկարծ զգում ենք սենյակում օդի ջերմաստիճանի փոփոխություն:

Հանկարծ զգում ենք ինչ որ մեկի ներկայությունը, ով տվյալ պահին մեր կողքին չէ, կամ զգում ենք իրականում տվյալ տարածքում բացակա ծաղիկների բույրը: Դա կոչվում է պայծառազգացողություն

Մտքերի միջոցով

Հանկարծ մեր գլխում մի միտք է ծագում և մենք պատրաստ ենք գոչել. Էվրիկա, հանկարծ կարողանում ենք գտնել մի խնդրի լուծում, որը թվում էր անլուծելի: Դա պատահական չէ, դա հրեշտակի ուղերձն է: Երբեմն բացում ենք բերանը և շատ խելացի մտքեր ենք արտահայտում, մենք զարմանալի արտահայտությունն ենք անում, դա ևս հրեշտակների շնորհիվ է:

Կամ ցանկանում ենք մի բան ասել, բայց սկսում ենք այլ բանից խոսել, և չենք ասում այն ինչը մտադրված էինք ասել: Սա կոչվում է պայծառագիտություն:

Ձայների, հնչյունների միջոցով

Եթե հրեշտակները մեզ ուղերձներ ուղարկելու համար ընտրել են այս ուղին, ապա մենք կարող ենք քնից արթնանանալուց հանկարծ ձայներ լսել, կամ հաճելի երաժշտություն:

Երբեմն մենք շատ պատահական լսում ենք մի զրույց կամ մի լուր, որը հետագայում պարզվում է , որ շատ կարևոր է մեզ համար: Դա ամենևին էլ պատահականություն չէ: Ի դեպ, սա հրեշտակների հետ շփան հիմնական ուղին է և այն կոչվում է պայծառալսություն: