Կարկադեն ամրապնդում է մազանոթները, իջեցնում է զարկերակային ճնշումը, կարգավորում է խոլեստերինի մակարդակը, ունի հակաբակտերիալ ազդեցություն, բարերար ազդեցություն է գործում լյարդի և ենթաստամոսային գեղձի վիճակի վրա, օժտված է հակաալերգիկ ակտիվությամբ, պաշտպանում է ալկոհոլի թունավոր ազդեցությունից:
Կարկադե կարող են խմել ցանկացած տարիքի մարդիկ, այն հագեցնում է ծարավը, լավացնում է մարսողությունը:
Ի դեպ, թե սառը և թե տաք վիճակում կարկադեն իջեցնում է զարկերակային ճնշումը:
Կարկադեն պարունակում է մրգային թթուներ անփոխարինելի ամինաթթուներ միկրոտարրեր, վիտամիններ այդ թվում նաև С վիտամին: Կարկադեում պարունակվող կվերցիտինը լավացնում է տեսողությունը, հանում է աչքերի հոգնածությունը, մաքրում է օրգանիզմը, նպաստում է լեղիի արատադրմանը, պաշտպանում է լյարդը վնասակար ազեցություններից, լավացնում է նյութափոխանակությունը:
Կարկադեն պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 1 թեյի գդալ կարկադե 1 բաժակ ջրի համար:
Ջուրը եռացնել և լցնել կարկադեի վրա, թրմել 10-15 րոպե:
Կարկադեն ցանկալի է պատրաստել ապակյա տարայի մեջ, և ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել մետաղական տարա, քանի որ մետաղական տարայում ըմպելիքը կորցնում է համը, և գույնը: Ճիշտ պատրաստված ըմպելիքը լինում է զուլալ, կարմիր, վառ ռուբինի գույնով:
Կարկադեն խմում են ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում, որն ի դեպ բավականին զովացնում է ամռան տապին: