Ինչպես տնտեսել ձեթը մի խորամանկության շնորհիվ․․․

Մեկ շիշ ձեթը բավականացնում է 3 ամիս, թեպետ մեր ընտանիքը բաղկացած է 4
հոգուց։ Ահավասիկ մի խորամանկություն, որը թույլ է տալիս խնայողաբար օգտագործել ձեթը։ Լավ ձեթը բավականին թանկ արժե, իսկ հիմա այնպիսի ժամանակներ են, որ շատ ընտանիքներ ստիպված է խնայել։ Այնպես որ, համոզված ենք՝ այս հնարքը ձեզ դուր կգա ու կօգնի գումար տնտեսել։

Ըստ այդմ՝ նոր գնած ձեթի շիշը միանգամից մի բացեք։ Նրա կափարիչի տակ կա հատուկ փական։ Սովորաբար բոլորը նետում են այն։ Ես նույնպես այդպես էի վարվում ու մի քանի օրից հայտնաբերում, որ ձեթն ամբողջությամբ օգտագործել եմ։ Իսկ հիմա փականը թողնում եմ տեղում՝ փոքրիկ անցք բացելով դրա մեջտեղի հատվածում։ Փականի վրայի օղակը, որից պետք է քաշել, կարող եք կտրել։ Այդ դեպքում ձեթը կծորա բարակ շիթով և շատ խնայողաբար կօգտագործեք։

Նաև խորհուրդ եմ տալիս կիրառել սիլիկոնե վրձին․ այն հիանալի է բաշխում ձեթը տապակի մակերեսին։ Բացի այդ՝ մթերք տապակելիս շատ ձեթ օգտագործելը վնասակար է։ Ցանկալի է նախապատվությունը տալ շոգեխաշելուն, ջեռոցում կամ էլ գոլորշու վրա եփելուն։