Վլադիմիր Պուտինն ընկերական հարաբերություններ ունի Ռեջեփ Էրդողանի հետ. Պեսկովը մանրամասներ է ներկայացրել նրանց գործարքներից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընկերական հարաբերություններ ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, ինչը թույլ է տալիս նրանց նույնիսկ ամենասուր տարաձայնությունների դեպքում երկխոսություն վարել և հասնել խաղաղ կարգավորման:

Այդ մասին RTVI հեռուստաալիքի եթերում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործակցությունը Սիրիայի հարցի շուրջ շատ բարդ է, բայց ամեն անգամ երկու նախագահներին հաջողվում է փոխադարձաբար ընդունելի լուծում գտնել: