Սամվել Մարտիրոսյան. Թիրախում քաղաքական գործիչներ են և․..

Հայաստանում առաջին անգամ մարդկանց հեռախոսները լրտեսելու ծրագրեր են օգտագործվում։ Նման ահազանգ է հնչեցրել տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Առաջին անգամ Հայաստանը՝ որպես պետություն, հայտնվել է այն երկրների ցանկում, որոնք օգտագործում են ծրագրեր ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու և լրտեսելու համար։ Հայտնաբերվել է Մետայի-Ֆեյսբուքի և Սիթիզենլաբի կողմից։ Թիրախում քաղաքական գործիչներ և մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են։ Օգտագործվել է Cytrox լրտեսական սոֆտը։

Թե ում են վարակել, ես տեղյակ չեմ։ Վարակումը գնացել է կեղծ հղումներով, որոնք նմանակել են իրական կայքերի, օրինակ՝ youtu-be[.]net՝ sms-ների և մեսենջերներից ուղարկված հաղորդագրությունների միջոցով»,- նշել է Ս. Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման մեջ։