Դարձյալ երկրաշարժ է եղել

Ցնցումները գրանցել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը։

Հաղորդվում է, որ դեկտեմբերի 17-ին, տեղական ժամանակով 11:10-ին (Գրինվիչի ժամանակով՝ 07:10-ին) 2,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հյուսիսային լայնության 41՛20⁰ և արևելյան երկայնության 43՛93⁰ աշխարհագրական կոորդինատներով գոտում՝ Վրաստանի և Հայաստանի սահմանին՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվում է 10 կմ խորության վրա։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3, իսկ Զույգաղբյուր գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ: