Ադրբեջանը փորձում է «անհասանելի» դարձնել Արցախը

Արցախի Հանրապետությունում բջջային կապի կանոնավոր խափանումները շարունակվում են:

Պատճառը, ինչպես տեղեկացնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Ադրբեջանի կողմից հաճախականությունների խլացումն է։

«Բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ։ Քայլեր ենք ձեռնարկում բանակցային եղանակով հարցին լուծում տալու կապակցությամբ։ Հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։