Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջում տեղեկացրել է մասնագիտությունը փոխելու մասին:
Նա հայտնել է, որ երեք անգամ ձախողվելուց հետո վերջապես հաջողությամբ է հանձնել իրավաբանի մասնագիտության քննությունը: Քարդաշյանը բոլորին հորդորել է հետևել իր օրինակին և, անկախ ամեն ինչից, երբեք չհանձնվել:

«Վերջապես հանձնեցի իմ նախնական իրավաբանական քննությունը: Նայելով հայելու մեջ՝ իսկապես հպարտ եմ այն կնոջով, որին տեսնում եմ: Երկու տարվա ընթացքում երեք անգամ ձախողելով քննությունը՝ ամեն անգամ նոր ուժերով էի կպնում ուսմանը։ Հայրս այնքան հպարտ կլներ իմանալով, որ սա է հիմա իմ ճանապարհը»,- գրել է Քարդաշյանը: