Ռուսաստանը կողմ է…

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ելնում ենք նրանից, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, բարիդրացիության և վստահության մթնոլորտի ձևավորմանը թե՛ տարածաշրջանում, թե՛ ժողովուրդների միջև: Այդ տեսանկյունից ողջունում ենք Անկարայի և Երևանի կողմից երկկողմ երկխոսություն սկսելու վերաբերյալ վերջին շրջանում դրսևորվող տրամադրվածությունը՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանն ու խնդիրների քննարկմանը»,- նշել է Զախարովան:

Երկխոսության համար երկու երկրների ներկայացուցիչների նշանակումը նա որակել է տրամաբանական և ողջամիտ քայլ՝ նշելով, որ Ռուսաստանն իր կողմից պատրաստ է համակողմանիորեն աջակցել այդ գործընթացին։