Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյան-Ալիև վերջին հանդիպմանը

Պաշտոնական Մոսկվան շարունակում է վերլուծել դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման մասին ստացվող տեղեկատվությունը՝ հույս հայտնելով, որ նման երկխոսությունը կնպաստի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այդ հանդիպման փաստը, նշել է, որ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակումը։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանը հուսով է, որ բրյուսելյան քննարկումների արդյունքները կնպաստեն նախորդ երեք հանդիպումների ընթացքում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հետագա իրականացմանը։