Ոստիկանությունը Փաշինյանի նոպաները հանգստացնելուց բացի ուրիշ գործ անու՞մ է. Աննա Մկրտչյան (video)

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այցելել է Նարեկ Սամսոնյանին

Մկրտչյանը ուշագրավ հանգամանքներ հայտնեց Սամսոնյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ․ «Քրեական գործը վերաբերվում է ծանր վիրավորանք հասցնելուն։ Իմ նախնական տեղեկություններով՝ դիմումը ներկայացրել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները»։

«Ես ցավում եմ, որ 7–րդ գումարման Ազգային ժողովում Արցախի հարցը ստվերելու համար Նիկոլ Փաշինյանին սուրճ դրած կուսակցությունը հերթական ծառայությունն է մատուցում նրան՝ այս անգամ արդեն քրեական գործի հիմքերը նախապատրաստելով»,– ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։