Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել

Հայաստանը, ինչպեսև նախկինում, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ Այդ մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի՝ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,- նշել է Վահան Հունանյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցմանը։