Աշխատանքային շաբաթը սկսեք հենց այսպես, ու ամեն ինչ բարեհաջող կընթանա

Երկուշաբթի օրը ճիշտ սկսելը մի քանի անգամ կմեծացնի Ձեր արդյունավետությունը: Առավոտները շատ լավ է զբաղվել ինքնազարգացմամբ: Եթե առավոտը հաջող է սկսվել, ապա արդեն ճաշին կնկատեք, որ հասցրել եք անել այն ամենը, ինչ պլանավորել էիք: Դուք կունենաք ազատ ժամանակ, որը կարող եք ծախսել սիրելի զբաղմունքների վրա:

Օրվա առաջին ժամը ոսկե ժամ է, այն ամենից կարևորն է ողջ օրվա համար: Այդ պատճառով այն ավելի լավ է նվիրել ինքնազարգացմանը և սեփական անձի վրա տարվող աշխատանքին: Մի միացրեք համակարգիչը կամ հեռուստացույցը, որպեսզի ոչինչ չլցնի Ձեր միտքը ոչ պետքական ինֆորմացիայով: Հիշեք, որքան արդյունավետ անցնի Ձեր արթնանալուց հետո առաջին ժամը, այդպիսին կլինի ողջ օրը: Զբաղվեք օգտակար գործերով:

Առավոտյան կարելի է զբաղվել մեդիտացիայով, որը թույլ կտա ողջ օրը համերաշխ լինել շրջապատող աշխարհի և ինքներդ Ձեզ հետ: Առավոտյան օգտակար է նաև դրական պնդումներ անել, որոնք լավ տրամադրություն են ապահովում ողջ օրվա համար: Կարելի է կարդալ օգտակար գրքեր` օրեկան  գոնե կես ժամ: Սպորտով զբաղվեք, որի համար ամենից լավ ժամանակը առավոտն է: Չնայաց սկզբում դժվար կլինի վաղ արթնանալ, բայց ժամանակի ընթացքում այն կդառնա օգտակար սովորություն: Կարևոր գործերը առավոտյան արեք:

Առավոտյան անգամ ամենից բարդ գործերը շատ հեշտ են ստացվում: Առավոտյան շատ բարձր է ստեղծագործական ակտիվությունը եւ լավ է առավոտյան պլանավորել ողջ օրը: Պետք է գրել նպատակները օրվա, նաև՝ ամբողջ շաբաթվա համար և այն նվազագույնը, ինչը պետք է անել: Առավոտը պետք է լինի հանգիստ և առանց նյարդային լարվածության: Եթե Ձեզ մոտ առանց դրա չի լինում, ապա Դուք ուշ եք արթնանում: Առավոտը անմիջապես արթնանալուց հետո խմեք մեկ բաժակ ջուր: Այսպես ձեր օրգանիզմը կլրացնի հեղուկի պակասը, իսկ Դուք շուտ կարթնանաք: